Հնդկաստանում 11-ամյա աղջիկն անհաս երեխայի է լույս աշխարհ բերել

14:14   22 Մարտ 2018    423

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Sun»-ին, 11-ամյա հնդիկ աղջնակը, որին 6 տղամարդ է բռնաբարել, կեսարյան հատման միջոցով անհաս երեխայի է լույս աշխարհ բերել։

Նշվում է, որ բոլոր 6 կասկածյալներն անցյալ շաբաթ ձերբակալվել են։ Նրանք են՝ տեսողության հետ խնդիրներ ունեցող Վիջանանդ Ահիրը, Վիփուլ Չավդան, Գովինդ Սաքարիան, Արվինդ Քուբավաթը, Նանիջի Յավիան և 17-ամյա մի տղա, որի անունը չի նշվում։

Տղամարդկանց ձերբակալել են, երբ աղջկա մայրը բողոք է ներկայացրել ոստիկանություն։

Նշվում է, որ երիտասարդ մայրիկի վիճակը կայուն է, իսկ «նորածինը որոշ առողջական խնդիրներ ուներ և հոսպիտալացվել է պետական հիվանդանոցում»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները