Սարկոզին իրեն ուղղված մեղադրանքները ստահոդ է անվանել

14:39   22 Մարտ 2018    329

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Le Figaro»-ին, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատավորներին հայտարարել է, որ 2007 թվականին Լիբիայի կողմից իր ընտրարշավի անօրինական ֆինանսավորման հարցով իր դեմ առաջադրված մեղադրանքներն անհիմն են՝ ընգծելով, որ հետաքննությունը չունի որեւէ նյութական ապացույց։

Սարկոզիի համոզմամբ՝ իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները կառուցված են Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի եւ նրա մտերիմ շրջապատի անհիմն հայտարարությունների, ինչպես նաեւ գործարար Զիադ Թաքեդինի ցուցմունքների վրա։ Սակայն, Սարկոզիի պնդմամբ, սրանք չեն համապատասխանում իրականությանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սարկոզի  


Վերնագիրի այլ պիտակները