Բիթքոինն էժանացել է

15:06   22 Մարտ 2018    357

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հինգշաբթի առավոտյան բիթքոին կրիպտոարժույթը աննշան էժանացել է՝ մնալով 9 հազար դոլարից ավելիի սահմաններում, վկայում են աճուրդների տվյալները:

CoinMarketCap պորտալի փոխանցմամբ՝ բիթքոինի արժեքը նվազել է 0.62 տոկոսով՝ մինչեւ 9.057 դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթը էժանացել է 069 տոկոսով՝ մինչեւ 9.015 դոլար, Binance–ում՝ 0.82 տոկոսով՝ մինչեւ 9.003 դոլար:

Ինչ վերաբերում է այլընտրանքային կրիպտոարժույթներին, ապա Ethereum-ը էժանացել է 2.18 տոկոսով՝ մինչեւ 572.07 դոլար, Ripple-ը՝ 3 տոկոսով՝ մինչեւ 0.695 դոլար, Bitcoin Cash-ը 2.38 տոկոսով՝ մինչեւ 1.048 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան ներկայումս 350.8 մլրդ դոլար է կազմում: Բիթքոինի մասնաբաժինն այս ցուցանիշում մոտ 44 տոկոս է կազմում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները