Տոկիոյում բացել են Գոձիլայի հուշարձանը

15:13   22 Մարտ 2018    258

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Կինոֆիլմերի հրեշ Գոձիլայի 3-մետրանոց հուշարձանը հինգշաբթի հանդիսավորությամբ բացվել է Տոկիոյի կետրոնի հրապարակում՝ կայսերական պալատի համալիրից ոչ հեռու:

Բուն քանդակի բարձրությունը 2,5 մետր է: Հուշարձանի պատվանդանին փորագրված է. «Այժմ մարդկությունի ստիպված կլինի համագոյակցել Գոձիլայի հետ»:

Ինչպես հիշեցնում է Kyodo լրատվական գործակալությունը, այս արտահայտությունը վերցվել է ահռելի հրեշի մասին շարքի վերջին ֆիլմից, որը թողարկվել է 2016 թվականին: «Գոձիլա. Վերածնունդ» կոչվող ֆիլմը հռչակվել էր տարվա ֆիլմ եւ մի քանի ազգային պարգեւների արժանացել: Հուշարձանը ներկայացնում է հենց այս ֆիլմի Գոձիլային:

Գոձիլայի մասին ֆիլմաշարի հերոսի անունը, որը բնօրինակով հնչում է «Գոձիրա», կազմված է 2 բառից՝ գորիլա եւ կուձիրա, որը ճապոներեն «կետ» է նշանակում: Ճապոնիայում այս ֆիլմերը դարձել են ազգային մշակույթի կարեւոր տարրը, 1954 թվականից դրանք դիտել է ընդհանուր առմամբ 100 մլն-ից ավելի մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տոկիո   Գոձիլա  


Վերնագիրի այլ պիտակները