Թրամփի վարչակազմին զարմացրել է նախագահի՝ Պուտինի հետ հանդիպելու ցանկությունը

16:10   22 Մարտ 2018    333

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Washington Post»-ին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին զարմացրել է այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ նախագահը հայտնել է, որ Պուտինի հետ հանդիպում է ակնկալում մոտ ապագայում։

Սա անսպասելի հայտարարություն էր Սպիտակ տան աշխատակիցների համար, քանի որ Մոսկվա զանգահարելուց առաջ երկու առաջնորդների հանդիպման մասին խոսակցություն չի եղել։

Ինչպես նշել են թերթի զրուցակիցները, նախագահների գրաֆիկները մոտ ժամանակում չեն հատվում՝ ընդհուպ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը, որը կանցկացվի նոյեմբերին՝ Արգենտինայում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները