Պուտինը կարող է հոկեյ խաղալ Ռուսաստանի ազգային հավաքականի հետ

16:28   22 Մարտ 2018    305

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մայիսի 4-20-ը Դանիայում կայանալիք հոկեյի աշխարհի առաջնությունից հետո հոկեյ խաղալ Ռուսաստանի ազգային հավաքականի հետ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ria.ru»-ին, այս մասին հայտարարել է կրկնակի օլիմպիական չեմպիոն Վյաչեսլավ Ֆետիսովը:

«Կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ գիշերային լիգայի շրջանակում»,-ասել է Ֆետիսովը՝ հավելելով, որ Պուտինի հետ խաղը տեղի կունենա, հավանաբար, առաջնության ավարտից հետո:

Հայտնի է, որ փետրվարի 28-ին Կրեմլում Օլիմպիական խաղերի մեդալակիրների պարգևատրման արարողությունից հետո հոկեյի ազգային հավաքականը Պուտինին հրավիրել էր խաղալու, իսկ նախագահն էլ չէր մերժել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները