Դուբլինի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. Լուսանկարներ

16:34   22 Մարտ 2018    431

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի Բալիմուն թաղամասում գտնվող Metro Hotel հյուրանոցի վերևի հարկերում չորեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 20։00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ դեպքի վայրից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել The Sun-ը։

Հյուրանոցը գտնվում է Դուբլինի օդանավակայանի մոտակայքում։ Հրդեհի բռնկման պահին այնտեղ եղել է մոտ 150 հյուր։ Ականատեսներից մեկի խոսքով՝ «հրդեհը կարող է տարածված լինել առնվազն հինգ հարկում»։ Նա նաև նշել է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցի 13-րդ հարկում՝ իր սենյակի հարևան համարում։

Նշվում է, որ դեպքի վայր են ուղարկվել 8 հրշեջ մեքենա և բուժաշխատողներ։ Մահացածների և տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել։










Hayatsk.info

Հեշթեգներ: Իռլանդիա   Դուբլին   Metro-Hotel  


Վերնագիրի այլ պիտակները