Ֆինլանդիայում հայտնվել է շարժական հյուրանոց՝ դահուկների վրա. Լուսանկարներ

16:45   22 Մարտ 2018    349

Ֆինլանդիայի արկտիկական հատվածում հայտնվել է ինքնատիպ հյուրանոց, որն ամրացված է մեծ դահուկների վրա ու շարժական է:

Դա նշանակում է, որ հյուրանոցն անհրաժեշտության դեպքում կարելի է տեղից տեղ տեղափոխել ու առավելագույնս վայելել արկտիկական բնության, հյուսիսափայլի գեղեցկությունը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Daily Mail»-ին, հյուրանոցը նախատեսված է 2 հոգու համար: Այն ունի 2.5 մ լայնություն, 4.5 մ երկարություն և 2 մ բարձրություն:

Հյուրանոցն ունի բոլոր հարմարությունները նման մեկուսացված պայմաններում լիարժեք հանգստանալու համար՝ մահճակալ, սեղան, տաքացուցիչ, սանհանգույց: Դրա առանձնահատկություններից մեկը թափանցիկ տանիքն է, որը հնարավորություն է տալիս պառկել ու կողակցի հետ զմայլվել բնության ամենաառեղծվածային երևույթներից մեկով՝ հյուսիսափայլով:

Նշվում է, որ Ֆինլանդիայի արկտիկական հատվածում ներկայում գործում է 3 այսպիսի հյուրանոց:





Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆինլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները