ԱՄՆ բնակիչը 10-րոպեանոց հոլովակով ներկայացրել է տիեզերքի ողջ պատմությունը. VIDEO

17:01   22 Մարտ 2018    341

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ բնակիչը տեսանյութ է պատրաստել, որտեղ 10 րոպեների ընթացքում ցույց է տալիս տիեզերքի գոյության 13,8 միլիարդ տարիների պատմությունը։

Ամերիկացի մոնտաժոր և ռեժիսոր Ջոն Բոզվելը իր տեսանյութում ցույց է տալիս տիեզերքի 13,8 միլիարդ տարիների պատմությունը՝ սկսած մեծ պայթյունից, դրա ստեղծումից, մինչև մեր օրերը։ Հետաքրքիր է, որ տեսանյութի մեկ վայրկյանը 22 միլիոն տարի է ներկայացնում, արեգակնային համակարգը հայտնվում է 6-րդ վայրկյանին, իսկ մարդկանց ի հայտ գալու և կյանքի ստեղծման պատմությունը մի քանի վայրկյան է տևում։

Ռեժիսորը ցույց է տվել տիեզերքի էվոլուցիան՝ առաջին աստղերի ստեղծումից, ներառյալ գալակտիկաների, սև խոռոչների և գերնոր աստղերի ստեղծումը։



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները