ՌԴ–ում անցկացվելիք ԱԱ-2018–ի վերաբերյալ Ջոնսոնի հայտարարությունը ԱԳ նախարարին հարիր չէ. Պեսկով

19:05   22 Մարտ 2018    376

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Կրեմլում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի հայտարարությունը վիրավորական եւ զազրելի են որակել։

Բորիս Ջոնսոնը Ռուսաստանում կայանալիք 2018 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը համեմատել է 1936 թվականին Երրորդ ռեյխում կայացած Օլիմպիական խաղերի հետ։

«Սա զազրելի հայտարարություն է, այն հարիր չէ որեւէ երկրի արտաքին գործերի նախարարին։ Անկասկած, այն վիրավորական եւ անթույլատրելի է»,–լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԱԱ-2018   ԱԳ   նախարար   Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները