Բրիտանիայում ՌԴ դեսպանը պատմել է ռուս գործարարների դժվարությունների մասին

19:28   22 Մարտ 2018    485

Ռուս գործարարները Մեծ Բրիտանիայում բախվում են ավելի ու ավելի շատ սահմանափակումների, դեսպանատունը խորհուրդ է տալիս խնդիրները լուծել դատարանում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն:

«Ռուսաստանի քաղաքացիները, ձեռնարկատերերը, նրանք լուծում են իրենց խնդիրները: Մենք Մեծ Բրիտանիայում նրանց գործունեության համար ավելի ու ավելի շատ սահմանափակումներ ենք տեսնում: Նրանք մտահոգված են, ոմանք՝ վախեցած»,- ասել է դեսպանը` Մոսկվայի և Լոնդոնի հարաբերությունների սրացման ֆոնին տված ճեպազրույցի ժամանակ:

«Միակ խորհուրդը, որ մենք տալիս ենք, հետևյալն է. հենց ձեզ մոտ լուրջ խնդիրներ առաջանան բիզնեսում, դիմեք դատարաններ, խնդիրները լուծեք այնտեղ»,- նշել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները