Թրամփը պատրաստվում է Չինաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել

19:40   22 Մարտ 2018    535

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «BBC»-ին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է հայտարարել Չինաստանի դեմ պատժամիջոցների սահմանման մասին:

Ենթադրվում է, որ պատժամիջոցները կներառեն մաքսատուրքերի սահմանում, ինչպես նաև այլ միջոցներ:

Չինաստանն իր կողմից հայտարարել է, որ պատրաստ է դիմակայել պատժամիջոցներին:

«Չինաստանը չի պատրաստվում հանգիստ նստել ու թույլ տալ, որ իր օրինական իրավունքներն ու շահերը վնասեն: Երկիրը կնախաձեռնի անհրաժեշտ քայլեր՝ իր շահերը պաշտպանելու համար»,-ասվում է չինական կողմի հայտարարությունում:

Չինաստանը պատրաստվում է իր կողմից մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար:

Սպիտակ տունը դիտարկում է մաքսատուրքերի սահմանում, ինչպես նաև այնպիսի քայեր, որոնք կխստացնեն Չինաստանում ներդրումներ անելու գործընթացը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները