Հեռուստաշոուի մասնակիցն իր մաթեմատիկական գիտելիքներով ցնցել է համացանցը

20:15   22 Մարտ 2018    530

Hayatsk.info-ն հայտնում է, որ Բրիտանական Channel 4-ը բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են մաթեմատիկական գիտելիքներով օժտված, առաջարկել է դիտել մի հին տեսանյութ՝ «Հետհաշվարկ» հեռուստաշոուից, որի մասնակիցը ապշեցրել էր դատավորներին՝ խնդրի լուծման արտառոց ունակություններով:

Հեռուստաալիքը տեսանյութը տեղադրել է թվիթերյան իր էջում՝ այն անվանելով ««Հետհաշվարկի» ամենաանսպասելի պահը»: Մրցույթի պայմանների համաձայն՝ մասնակիցները պետք է օգտագործեին 3, 6, 25, 50, 75 և 100 թվերը, որ ստանային 952 թիվը: Մասնակիցներից մեկին՝ Ջեյմս Մարտինին, դա հաջողվել է կատարել 30 վայրկյանում: Նրա ընտրած գործողությունները սկզբում ծիծաղ են առաջացրել ժյուրիի մոտ, սակայն վերջնական արդյունքում ամեն ինչ ճիշտ է դուրս եկել:

Սկզբում Մարտինը գումարել է 100-ը և 6-ը, արդյունքը բազմապատկել 3-ով՝ ստանալով 318: Այնուհետև 318-ը բազմապատկել է 75-ով և ստացվածից հանել 50: Հետո ստացված 23.8 հազարը Մարտինը բաժանել է 25-ի՝ ի վերջո ստանալով ցանկալի 952-ը: Նրա մրցակիցը չի կարողացել լուծել խնդիրը՝ վերջնական արդյունքում ստանալով 953:





Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները