YouTube- ը թույլատրել է ուղիղ հեռարձակում կազմակերպել անմիջապես վեբ-տեսախցիկից

20:37   22 Մարտ 2018    376

Hayatsk.info-ն հայտնում է, որ YouTube վիդեո ծառայության թիմը ներկայացրել է նոր հնարավորություն. այժմ Դուք կարող եք անմիջապես Ձեր վեբ-տեսախցիկից YouTube-ում ուղիղ հեռարձակում կազմակերպել:

Հատուկ հավելվածների փոխարեն օգտտատերերը պետք է ունենան միայն վեբ-խցիկ և Chrome-ի բրաուզեր:

Հեռարձակման համար պետք է Chrome-ում հավաքել youtube.com/webcam և սեղմել «Սկսել հեռարձակումը» (Go live) կոճակը կայքում:

Ֆունկցիան արդեն միջազգայնորեն հասանելի է, բայց դրանից օգտվելու համար պետք է անձնական հաշիվ բացել՝ հեռախոսահամարի միջոցով, որը հնարավոր կլինի օգտագործել արդեն 24 ժամվա ընթացքում:

Այնուհետև օգտատերը հղում կստանա, որով կկարողանա է կիսվել բաժանորդների հետ՝ հեռարձակումը դիտելու համար:



Hayatsk.info

Հեշթեգներ: YouTube   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները