Բելառուսի նախագահը պաշտոնական այցով ժամանեց Վրաստան

20:41   22 Մարտ 2018    417

Hayatsk.info-ն հայտնում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 22-ին ժամանել Է Վրաստան:

Նրա դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի Է ունեցել Թբիլիսիում Նախագահի պալատում:

Արարողությունից հետո Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին եւ Լուկաշենկոն առանձնացել են բանակցություններ վարելու համար:

Նախատեսվում Է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն առեւտրատնտեսական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Կարծարծվեն նաեւ քաղաքականության բնագավառում համագործակցության հարցերը, միջազգային հարթակներում երկրների շփումները, աշխարհի ու տարածաշրջանի իրադրությունը: Բանակցությունների արդյունքում ծրագրվում Է ստորագրել մի շարք փաստաթղթեր:

Ինչպես ճշտել Է վրացական պետության ղեկավարի վարչակազմը, նախագահները հանդիպումներ կանցկացնեն դեմառդեմ եւ ընդլայնված ձեւաչափով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները