Թերեզա Մեյը ՌԴ-ին մեղադրել է «անամոթ եւ խելագար հարձակման մեջ»

21:11   22 Մարտ 2018    389

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության ղեկավարներին կոչ է արել դատապարտել Ռուսաստանին միջազգային կանոնները կամ սահմանները չհարգելու համար:

Նա մեղադրել է Ռուսաստանին Միացյալ Թագավորության վրա «անամոթ եւ խելագար հարձակման մեջ»` նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման կապակցությամբ: «Հասկանալի է, որ ռուսական սպառնալիքը չի հարգում սահմանները, եւ Սոլսբերիի միջադեպը Եվրոպայի ե նրա մոտ հարեւանների հանդեպ՝ արեւմտյան Բալկաններից մինչեւ Մերձավոր Արեւելք, Ռուսաստանի ագրեսիայի մի մասն էր »,-ասել է Մեյը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թերեզա-Մեյ   ՌԴ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները