Ուկրաինացի դարբինը նավի տեսքով մանղալ է պատրաստել. Լուսանկարներ

22:21   22 Մարտ 2018    376

Ուկրաինայի Կրեմենեց քաղաքում բնակվող 27-ամյա դարբին Յարոսլավ Եվրոմովն արտասովոր մանղալ է պատրաստել խորոված անելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ մանղալը, որն ստեղծելու համար ուկրաինացին մեկ ամիս է ծախսել, կշռում է 90 կգ և առագաստանավի տեսք ունի:

Եֆրեմովը որպես ավտոմեխանիկ է աշխատում, սակայն մշտապես տարված է եղել դարբնությամբ: Իր գլուխգործոցը պատրաստելուց առաջ նա նույնիսկ նախապես էսքիզներ է գծագրել:

«Ես ուղղակի ստեղծել եմ սարքը, որը պատկերացրել եմ և շատ գոհ եմ արդյունքից: Դա, իհարկե, բարդ աշխատանք էր: Նավ-մանղալ ստեղծելու համար ես պետք է օրական մի քանի ժամ աշխատեի դրա վրա», - ասել է երիտասարդ դարբինը:






Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները