Կեմերովոյում հանրահավաքին ներկա ոստիկանների թիվը տասնապատկվել է

15:29   27 Մարտ 2018    464

Կեմերովոյի կենտրոնական հրապարակում, որտեղ այժմ ընթանում է քաղաքացիների մասնակցությամբ տարերային հանրահավաքը, ոստիկանության աշխատակիցների թիվն ավելացել է մոտ տասն անգամ:

Այս մասին երեքշաբթի օրը՝ մարտի 27-ին, «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին հայտնել է Իգոր Վոստրիկովը, որը «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով կորցրել է իր ընտանիքին, փոխանցում է Lenta.ru-ն:

Նա հավելել է, որ ակցիայի անցկացման վայրում որևէ միջադեպ չի ծագել:

«Մենք նպատակ ունենք, մենք ինչ-որ ընդդիմություն չենք, որը եկել է՝ ամեն կերպ իշխանությունը տապալելու: Մենք վշտից սպանված մարդիկ ենք, որ եկել են՝ճշմարտությունը գտնելու, սակայն՝ սթափ գիտակցությամբ», - նշել է ռադիոկայանի զրուցակիցը:

Մարտի 27-ին Կեմերովոյի բնակիչները հանրահավաքի են դուրս եկել քաղաքի կենտրոնական հրապարակում՝ պաշտոնյաներից պահանջելով պատմել ճշմարտությունն առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի մասին: Նրանք նաև պահանջում են նահանգապետ Աման Տուլեևի հրաժարականը:

Hayatsk.info

Լուսանկար


Հեշթեգներ: Կեմերովո  


Վերնագիրի այլ պիտակները