Որոշվել է «ամենաշոկոլադային» երկիրը- Լուսանկարներ

13:27   31 Մարտ 2018    665

Համաձայն Mintel ընկերության նոր ապրանքների տվյալների շտեմարանի (Mintel Global New Products Database – GNPD)՝ ամենից շատ շոկոլադ օգտագործում է Մեծ Բրիտանիայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Փորձագետները հաշվել են, որ յուրաանչյուր բրիտանացի միջինում 8,4 կգ շոկոլադ է կերել 2017 թվականի ընթացքում։

Երկրորդ տեղում գտնվում է Շվեյցարիան, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Գերմանիան։ «Շոկոլադակերների» հնգյակում են հայտնվել նաև Ռուսաստանը և Ավստրիան։

Ի դեպ, ըստ Mintel-ի տվյալների, առողջ սնունդի և բուսակերության աճն իր հետևանքներն է ունեցել և Եվրոպայում բերել է բուսակերների համար արտադրվող շոկոլադի օգտագործման և արտադրման ծավալների աճի։

Hayatsk.info

Լուսանկար


Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները