Ռիալի արժեզրկումը հարվածում է Իրանի տնտեսությանը

12:14   13 Ապրիլ 2018    793

Իրանում ֆինանսական ճգնաժամ է, քանի որ վերջին մի քանի ամսում ազգային արժույթն արժեզրկվել է։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում իրանական արժույթը դոլարի նկատմամբ նվազել է 10 հազար ռիալով։ Այժմ փոխարժեքը դոլարի նկատմամբ հասել է 60 հազար ռիալի։

Այժմ Իրանը փորձում է վերականգնել դոլարի հետ փոխանակման պաշտոնական՝ 42 հազար ռիալ փոխարժեքը, ինչը չի համապատասխանում շուկայի պահանջներին։

Նշվում է, որ դրա հիմնական պատճառն առևտրում անհավասարակշռությունն է։ Բացի նավթի արտահանումից, Իրանը շուրջ 40 մլրդ դոլարի ապրանք է արտահանում, իսկ ներկրում է 50 մլրդ դոլարի ապրանք։ Բանն այն է, որ Իրանն այդ փողերը երկիր վերադարձնելու հետ կապված խնդիրներ ունի։ Չնայած միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո միջազգային պատժամիջոցները չեղարկվել են, Իրանը չկարողացավ իր երկրում խոշոր միջազգային բանկեր ունենալ։

Իրական զոհերը իրանական ձեռնարկություններն են, որոնց հույսը ներկրումը կամ արտահանումն է։

Իրանը կարող է փորձել մեծացնել նավթի արտահանումը, որպեսզի մեծացնի կառավարությանը դոլարի մատակարարումը։

Այս ճգնաժամը ևս նպաստում է Իրանի տնտեսության անկմանը՝ չնայած միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո այն պետք է վերականգնվեր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները