Եվրամիությունը Վրաստանին 45 միլիոն եվրո կտրամադրի

12:59   13 Ապրիլ 2018    847

Եվրամիությունը տնտեսական կայունությանն աջակցելու նպատակով՝ Վրաստանին մակրոֆինանսական օգնություն ցուցաբերելու որոշում է ընդունել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի հայտարարությունում:

«Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին մակրոֆինանսական օգնություն ցուցաբերել 45 միլիոն եվրոյի չափով, ինչը երկրին կօգնի հոգալ ֆինանսական կարիքները, ապահովել տնտեսական կայունությունը և իրականացնել բարեփոխումներին ուղղված ծրագրեր»,- ասվում է հայտարարության մեջ:

Եվրահանձնաժողովը նշված օգնության նախաձեռնությամբ հանդես էր եկել նախորդ տարվա սեպտեմբերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրամիություն   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները