Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նախարարի խոսքով՝ դրան ներգրավված են «մի երկրի հատուկ ծառայություններ, որն այժմ ձգտում է լինել ռուսաֆոբ արշավի առաջին շարքերում»:
Լավրովը հիշեցրել է, որ Սիրիա է մեկնել Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների առաքելությունը:
«Այն պետք է ժամանի Դամասկոս, իմ կարծիքով, վաղն առավոտյան, և մենք հույս ունենք, որ առանց հապաղելու այն կմեկնի Դումա, որտեղ տարածքն ուսումնասիրած մասնագետները չեն հաստատել քիմիական զենքի, քլորի կամ որևէ այլ նյութի կիրառումը»,- ասել է նա:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Մոսկվա