Սարգսյանի ազգանունը՝ փոքրատառ. Տառասխա՞լ, թե՞ բողոքի քայլ

10:10   14 Ապրիլ 2018    990

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի նախագահականի կայքում՝ president.am, Սերժ Սարգսյանի ազգանունը գրված է փոքրատառով: Հնարավոր է, որ սա ոչ այնքան տառասխալ է, այլ բողոքի քայլ:

Մասնավորապես, եթե նախկինում նախագահ բառը պաշտոնական լրատվամիջոցներում գրվում էր մեծատառով, ապա այժմ փոքրատառով, նաև նախագահ Արմեն Սարգսյանի տիկնոջը պաշտոնական լրատվամիջոցները ներկայացնում են որպես նախագահի կին, և առաջին տիկինը շարունակում է մնալ Ռիտա Սարգսյանը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սարգսյան  


Վերնագիրի այլ պիտակները