Apple-ը տեղեկության «արտահոսքի» համար աշխատակիցներին կհեռացնի աշխատանքից

22:51   14 Ապրիլ 2018    820

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Bloomberg"-ին, Ամերիկյան Apple կորպորացիայի ղեկավարությունն աշխատակիցներին սպառնացել է հեռացնել աշխատանքից տեղեկության «արտահոսքի» համար։

«Այս մարդիկ ոչ միայն կկորցնեն իրենց աշխատանքը, այլ նաեւ այլ աշխատանք գտնելու մեծ դժվարություններ կունենան: Նոր արտադրանքի մասին տեղեկության արտահոսքը կարող է բացասաբար անդրադառնալ ներկա մոդելների վաճառքի վրա, մրցակիցներին ավելի շատ ժամանակ տրամադրել արժանի պատասխանի համար եւ նվազեցնել նոր արտադրանքի վաճառքը թողարկումից հետո»,-նշված է ընկերության բլոգում հրապարակված նյութում:

Ընկերության ղեկավարության ուղերձում նշված է, որ 2017 թվականին Apple-ի 29 աշխատակից են բռնվել, որոնք ապագա արտադրանքի մասին գաղտնի տեղեկատվություն են բացահայտել։ Նրանցից 17-ն ազատվել է աշխատանքից, 12-ը՝ հանձնվել է ոստիկանությանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները