ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պետք է պատասխանատվություն կրեն Սիրիայի ուղղությամբ հարվածների համար․ Զախարովա

19:19   14 Ապրիլ 2018    694

Hayatsk.info-ն հայտնում է, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պետք է պատասխանատվություն կրեն Սիրիայի ուղղությամբ հարվածների համար, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Անվտանգության խորհուրդը մեծ փորձ ունի հակամարտությունների կարգավորման եւ դրանց կանխարգելման հարցում: Այն, ինչ տեսանք այսօր, բացի այն, որ հրթիռները հարվածեցին Դամասկոսին, դրանք հարված հասցրին նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Եվ արեւմտյան գործընկերները պետք է պատասխանատվություն կրեն դրա համար»,-ասել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Մեծ-Բրիտանիա   Ֆրանսիա   Սիրիա   Զախարովա  


Վերնագիրի այլ պիտակները