Հաջորդ քայլերը կախված կլինեն Ասադի գործողություններից. Պենտագոն

19:24   14 Ապրիլ 2018    806

Հաջորդ քայլերը կախված կլինեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գործողություններից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Դանա Ուայթը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն Սիրիայում հակամարտություն չի ցանկանում, սակայն «չի կարող թույլ տալ միջազգային օրենքների ակնհայտ խախտումները»: Նրա խոսքով՝ Սիրիայում ԱՄՆ առաքելությունը մնում է նույնը` հաղթել ԴԱԻՇ-ը եւ չներգրավվել քաղաքացիական պատերազմում:

Սիրիային հրթիռային հարված հասցնելու նպատակը սիրիական ռեժմին քիմիական զենքի կիրառումից հրաժարվելու հստակ եւ միանշանակ ուղերձ հղելն էր: «Մենք հաջողությամբ հասանք բոլոր թիրախներին: Հարվածներն արդարացված էին, լեգիտիմ եւ համաչափ: Մենք հարվածեցինք քիմիական ծրագրի սրտին: Եվ դա նշանակում է, որ առաքելությունը կատարվել է»:

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին «հարգել իր պարտավորությունները, որպեսզի Ասադի ռեժիմը հրաժարվի քիմիական զենքի ծրագրից եւ երբեք չօգտագործի այն»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ասադ   Պենտագոն  


Վերնագիրի այլ պիտակները