Մակրոնը հրաժարվել է Պուտինի հետ կիսվել «քիմիական հարձակման» փաստերով. Լավրով

19:35   14 Ապրիլ 2018    736

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին կիսվել Սիրիայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման փաստերով, սակայն մերժվել է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովը նշել է, որ բացի լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի հիշատակումից, ինչպես նաեւ մասնագետների համար բավականին ծիծաղելի տեսագրությունից, ուրիշ «ոչինչ չի ներկայացվում»: Նրա խոսքով՝ Մակրոնը հրաժարվել է բացահայտել Ֆրանսիայի մոտ գտնվող ենթադրյալ քիմիական հարձակման տվյալները:

«Պատասխանն էլ էր նույնը. մենք չենք կարող տրամադրել այդ տվյալները, քանի որ դա գաղտնիք է, մանավանդ, որ դա մեր գաղտնիքը չէ», — «ՌԵՆ ՏՎ»-ն մեջբերել է Լավրովի խոսքը:

Լավրովը Սիրիայում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների գործողությունները անընդունելի եւ անօրինական է անվանել: «Միացյալ Նահանգների նախագահը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետը, եւ Ֆրանսիայի նախագահը հայտարարեցին, որ իրենք անհերքելի փաստեր ունեն, որ առաջին հերթին Դումայում քիմիական զենք է կիրառվել, եւ երկրորդ, որ դա արել է ոչ այլ ոք, քան Բաշար Ասադը՝ համապատասխան հրաման տալով», - ասել է Լավրովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն   Պուտին   Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները