Մակրոնը մայիսի վերջին Ռուսաստան կայցելի

19:40   14 Ապրիլ 2018    745

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի վերջին Ռուսաստան կայցելի:

Այս մասին ֆրանսիական BFMTV-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախարարը կարծում է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից Սիրիայի հրթիռակոծումը չի խանգարի ծրագրված այցին, հաղորդում է DW-ն:

Ավելի վաղ Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու հրավեր էր ստացել: Համաժողովը բացվելու է մայիսի 24-ին: 2018 թվականին այն անցկացվելու է «Վստահության տնտեսություն ստեղծելով» կարգախոսով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները