ՆԱՏՕ-ն Սիրիայի հարցով շտապ նիստ է հրավիրել

19:53   14 Ապրիլ 2018    802

Հյուսիսատլանտյան դաշինքն ապրիլի 14-ին Բրյուսելում շտապ նիստ է հրավիրել՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի դեսպանների մասնակցությամբ, որի ժամանակ կքննարկվի անցած գիշեր այդ երեք երկրների կողմից Սիրիայի օբյեկտներին հասցված հարվածների հարցը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։

Նիստը կհեռարձակվի ՆԱՏՕ-ի կայքում՝ անգլերեն և ֆրանսերեն։ Դեսպանների հետ հանդիպումից հետո կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիս կտա։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները