ԱՄՆ-ը համարում է, որ Սիրիայում դեռ հնարավորություն կա քիմիական զենք արտադրելու համար

20:44   14 Ապրիլ 2018    714

Թեպետ հասցված վնասը ուժգին էր, սակայն սիրիական իշխանությունները քիմիական զենք արտադրելու հնարավորություններ դեռևս պահպանել են:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "RIA Novosti"-ին, այդ մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ շտաբերի հրամանատարների միացյալ կոմիտեի ներկայացուցիչ Քենեթ Մաքենզին:

«Մենք մեծ վստահություն ունենք, որ ինչ-որ բան պահպանվել է, սակայն լուրջ վնաս ենք հասցրել»,- ասել է Մաքենզին:

Միևնույն ժամանակ Մաքենզին հասցված հարվածը Սիրիայի համար շատ ավելի կործանարար է համարել, քան ԱՄՆ-ի կողմից մեկ տարի առաջ իրականացված հարվածը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները