Ծնողները բողոքի ցույց են կազմակերպել իրենց մահացող երեխային մարդասպան բժիշկներից փրկելու համար. Լուսանկարներ

21:11   14 Ապրիլ 2018    676

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "life.ru"-ին, անհայտ նյարդային հիվանդությամբ տառապող Ալֆին արդեն մեկ տարի է, ինչ գտնվում է Լիվերպուլի հիվանդանոցում կոմայի մեջ:

Նրա ծնողներն արդեն մի քանի դատ են տանուլ տվել և մոտ ժամանակներում բժիշկները ծրագրում են անջատել նրան սնուցող սարքավորումները: Ի աջակցություն տղային՝ արդեն հանդես են եկել բրիտանացի որոշ հայտնի մարդիկ, նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը, սակայն բժիշկների որոշումը փոխել հնարավոր չի դարձել:

Եվ ահա տղայի կյանքի համար պայքարողներին միացել են նաև Բրիտանիայի հասարակ քաղաքացիները: Իրենց «Ալֆիի բանակ» անվանող հազարավոր մարդիկ եկել են այն հիվանդանոցի մոտ, որտեղ փոքրիկն է, և բողոքի ակցիա են կազմակերպել: Հավաքվածների հիմնական պահանջն այն է, որ տղային վերադարձնեն ծնողներին, որպեսզի վերջիններս կարողանան նրան տանել Հռոմ: Իտալացի բժիշկները պատրաստ են փորձել փրկելու տղայի կյանքը, և այժմ դա Ալֆիին փրկելու միակ հնարավորությունն է:







Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները