ԱՄՆ-ն պատրաստ է կրկին հարված հասցնել, եթե Սիրիայի իշխանությունները նորից «քիմիական զենք օգտագործեն». Նիկի Հեյլի

21:27   14 Ապրիլ 2018    694

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, ԱՄՆ-ն պատրաստ է կրկին հարված հասցնել, եթե Սիրիայի իշխանությունները նորից «քիմիական զենք օգտագործեն»: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին:

«Մենք համոզված ենք, որ անպիտան ենք դարձրել Սիրիայի քիմիական զենքի ծրագիրը: Մենք պատրաստ ենք դիմակայել այս ճնշմանը, եթե սիրիական վարչակարգը բավական հիմար է, որպեսզի փորձի մեր կամքը», - ասել է նա: «Եթե սիրիական ռեժիմը կրկին օգտագործի այդ թունավոր գազը, ապա ԱՄՆ-ն հարված կհասցնի», - ասել է Հեյլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Սիրիա   Նիկի-Հեյլի  


Վերնագիրի այլ պիտակները