ԱՄՆ-ն կարող էր 24 ժամում դադարեցնել Սիրիայում պատերազմը. Նեբենզյա

21:34   14 Ապրիլ 2018    709

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՌԻԱ Նովոստի"-ին, ԱՄՆ-ն կարող էր 24 ժամում դադարեցնել Սիրիայում պատերազմը՝ հրաման տալով իր ահաբեկիչներին վերջ տալ օրինական իշխանությունների եւ սեփական ժողովրդի դեմ պայքարը, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կարող էր 24 ժամվա ընթացքում դադարեցնել պատերազմը Սիրիայում՝ հրաման տալով իր ահաբեկիչներին՝ վերջ տալ օրինական իշխանությունների եւ սեփական ժողովրդի դեմ պայքարը:

Նա նշել է, որ Սիրիայի ռազմական օդանավակայաններին դաշնակիցների հարվածները, որտեղից ահաբեկիչների դեմ գործողություններ են անցկացվում, ապացուցում են, որ «Արեւմուտքում նրանք, ովքեր հումանիտար հռետորաբանության տակ են քողարկվում եւ փորձում են արդարացնել իրենց ռազմական ներկայությունը ջիհադիստներին ոչնչացնելու պահանջով, իրականում նրանց հետ միակարծիք են եւ երկիրը քայքայելու գործն են կատարում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Սիրիա   Նեբենզյա  


Վերնագիրի այլ պիտակները