Սկրիպալներին թունավորել են ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի սպառազինման մեջ եղած BZ նյութով. Լավրով

22:01   14 Ապրիլ 2018    577

Շվեյցարիայի հետազոտական կենտրոնի տեղեկատվության համաձայն, որը անալիզի է ենթարկել Սոլսբերիում տեղի ունեցած դեպքի վայրից ՔԶԱԿ-ի փորձանմուշները, Սկրիպալների թունավորման համար օգտագործվել է BZ նյութը, որը գտնվել է ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի սպառազինման մեջ:

Ռուսաստանում եւ ԽՍՀՄ-ում այն չի արտադրվել, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախարարը նշել է, որ գաղտնիության պայմաններում Մոսկվան Շպից քաղաքում գտնվող Շվեյցարիայի ճառագայթային եւ քիմիաճառագայթային անալիզի կենտրոնից ստացել է Սոլսբերիի նմուշների ուսումնասիրության արդյունքները:

Լավրովը բացատրել է, որ դրանք ՔԶԱԿ-ի կողմից դեպքի վայրից հավաքած փորձանմուշներն են եղել, որոնք կազմակերպության փորձագետներն ուղարկել են Շպից:

Շվեյցարացի մասնագետները ուսումնասիրությունն ավարտել էին մարտի 27-ին: Լավրովը նաեւ ներկայացրել է փաստաթղթի քաղվածքը, որը Շվեյցարիայի փորձագետները ուղարկել են ՔԶԱԿ:

Քննության արդյունքների հիման վրա նմուշներում հայտնաբերվել են BZ քիմիական նյութի հետքերը եւ նրա պրեկուրսորները, որոնք Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի համաձայն վերաբերում են երկրորդ կատեգորիայի քիմիական զենքին:

BZ-ն նյարդակաթվածային նյութ է, որը ժամանակավորապես կաթվածահար է անում մարդուն: Հգեթունավորման ազդեցությունն ի հայտ է գալիս կիրառումից 36 րոպե անց եւ մինչեւ 4 օր է տեւում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սկրիպալ   ԱՄՆ   Բրիտանիա   Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները