ԱԽ-ում ՌԴ-ի դիրքորոշումը ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային այլ տարբերակ չթողեց. Ստոլտենբերգ

22:25   14 Ապրիլ 2018    653

ՆԱՏՕ-ի բոլոր 29 անդամները աջակցել են Սիրիայի ուղղությամբ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հրթիռային հարձակումները՝ որպես ենթադրյալ «քիմիական հարձակման» հետեւանք:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նրա խոսքով՝ Սիրիայի դեմ հրթիռային հարձակումը ցույց տվեց, որ քիմիական զենքը չի կարող կիրառվել անպատժելիորեն: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան հայտնել են, որ դա «շատ հաջող ակցիա» էր, ինչը զգալիորեն վնասեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ «մոտ ապագայում քիմիական հարձակումների իրականացման հնարավորությունները»:

Ստոլտենբերգը նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի դիրքորոշումը ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային այլ տարբերակ չթողեց, քան «սիրիական առանցքային օբյեկտներին» հարված հասցնելը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները «սպառել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դիվանագիտական եւ քաղաքական միջոցներով» այս հարցի լուծման բոլոր հնարավոր ուղիները: «Ես չեմ ասում, որ այս հարձակումը լուծեց բոլոր խնդիրները, սակայն ոչինչ չանելու այլընտրանքի համեմատ, դա ճիշտ էր», - ասել է Ստոլտենբերգը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԱՄՆ   Մեծ-Բրիտանիա   Ֆրանսիա   Ստոլտենբերգ  


Վերնագիրի այլ պիտակները