ՄԱԿ-ի ԱԽ-ն Սիրիայի հարցով Ռուսաստանի բանաձեւը մերժեց

22:32   14 Ապրիլ 2018    734

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՌԻԱ Նովոստի"-ին, Ռուսաստանի բանաձեւը, որ կոչ է անում դադարեցնել Սիրիայի դեմ ագրեսիան, չի ընդունվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, քանի որ չի ստացել ձայների մեծամասնությունը:

Փաստաթղթի քվեարկությունը տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որը հրավիրվել էր Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից անցյալ գիշեր Սիրիային հասցված հարվածներից հետո: Փաստաթղթի օգտին քվեարկել է Ռուսաստանը, Չինաստանը եւ Բոլիվիան: Ութ երկիր դեմ է քվեարկել, եւս չորս պատվիրակություն քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   ԱԽ   Սիրիա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները