Բիլ Գեյթսը հայտարարել է նոր համաշխարհային ճգնաժամի անխուսափելիության մասին

12:46   15 Ապրիլ 2018    656

Շաբաթ օրը՝ ապրիլի 14-ին, Բիլ Գեյթսը պատասխանել է Reddit-ի օգտատերերի հարցերին: Նա մասնակցել է Ask Me Anything («Տվեք ցանկացած հարց») հայտնի նախագծին:

Օգտատերերից մեկը Microsoft-ի հիմնադրին հարցրել է՝ մոտ ապագայում կարո՞ղ է արդյոք կրկնվել համաշխարհային ճգնաժամը՝ նման նրան, որ տեղի ունեցավ 2008-ին: Գեյթսը պատասխանել է. «Այո: Դժվար է ասել՝ երբ, բայց այն ամենայն հավանականությամբ կլինի»: Այնուհետև հավելել է. «Բարեբախտաբար, բավականին հաջող մենք դուրս եկանք այն ճգնաժամից: Ուորենը վերջերս խոսել է այդ մասին, նա այդ ոլորտից ինձնից լավ է գլուխ հանում»: Գեյթսը նկատի է ունեցել իր ընկերոջը՝ համաշխարհային հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթին:

Բաֆեթն իրականում վերջերս հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ տեղի կունենա նոր համաշխարհային ճգնաժամ, որին «հավանաբար կհաջորդեն տնտեսական աճի տարիները, և ամերիկացի երեխաների մեծ մասը կապրի ավելի լավ, քան իրենց ծնողները»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիլ-Գեյթս  


Վերնագիրի այլ պիտակները