Մեծ Բրիտանիայում քամին քշել, տարել է գողերի թալանած գումարը. VIDEO
22:35
15 Ապրիլ 2018
658
Մեծ Բրիտանիայի Դրոյսլենդ քաղաքում անհայտ անձինք թալանել են զբոսաշրջային գործակալությունը, սակայն եղանակը թույլ չի տվել նրանց վայելել գողոնը:
Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Life.ru"-ին, կատարվածը պատկերող տեսանյութը հրապարակել է Մեծ Մանչեսթեր կոմսության ոստիկանությունը: Ինչպես հաղորդում են իրավապահները, կողոպտիչներից մեկը գողացված գումարը թաքցրել է հագուստի տակ, սակայն ուժեղ քամու պատճառով թղթադրամները թափվել են փողոցով մեկ:
Չարագործը նախ շփոթվել է, ապա սկսել ազդանշաններ տալ իր հանցակցին: Նրանք փորձել են հավաքել թափված փողերը, սակայն հասկանալով, որ անօգուտ աշխատանք են անում, որոշել են հեռանալ:
Ոստիկանության տվյալներով՝ չարագործները նստել են արծաթագույն մեքենան և հեռացել: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 17-ին, սակայն կողոպտիչներին հայտնաբերել դեռևս չի հաջողվել: