Վեցամյա տղան, ով տառապում է քաղցկեղով, շերիֆի տեղակալ է դարձել

22:48   15 Ապրիլ 2018    617

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Fox News"-ին, Ինդիանա նահանգի ոստիկանները իրականացրել են վեց տարեկան տղայի երազանքը, ով արդեն երրորդ անգամն է պայքարում քաղցկեղի դեմ։

Ամբողջ դպրոցի առաջ Բրենթլի Թափերին շերիֆի պատվավոր տեղակալ են նշանակել, իսկ սպաները հպարտությամբ ողջունել են նորեկին։

Առաջին անգամ Բրենթլիի քաղցկեղի մասին իմացել են, երբ նա երեք տարեկան է եղել։ Այժմ տղայի բուժման միակ տարբերակը փորձարարական բժշկությունն է մնացել, քանի որ նա արդեն գերազանցել է քիմիաթերապիայի թույլատրելի սահմանը։

Այդ պատճառով էլ, երբ Շերիֆի տեղակալ Դերեկ Բերթրանն իմացել է տղայի երազանքի մասին, որոշել է այն իրականություն դարձնել։ Տղան նույնիսկ բեմականացված ձերբակալության է մասնակցել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները