Հռոմի պապն անհանգստացած է ներկա քաղաքական դրությամբ և խաղաղության կոչ է արել

09:07   16 Ապրիլ 2018    633

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածներին հայտարարել է, որ «խորապես անհանգստացած է» Սիրիայի և աշխարհի մյուս մասերում տիրող ճգնաժամին ընդհանուր պատասխան գտնելու միջազգային հանրության անկարողությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Չնայած միջազգային հանրության ունեցած գործիքներին՝ դժվար է պայմանավորվել Սիրիայում և աշխարհի մյուս մասերում խաղաղություն ձեռք բերելու համատեղ գործողությունների շուրջ»,-ասել է Պապը։

Ֆրանցիսկոս պապը «բարի կամեցող բոլոր մարդկանց» կոչ է արել միանալ իր՝ խաղաղության համար աղոթքին և քաղաքական առաջնորդներին կոչ է արել «օգնել արդարությանը»։

Պապը խոսել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի՝ Սիրիային հարվածների մասին, որոնք եղել են Դումա քաղաքում քիմիական զենք կիրառելու պատասխանը։ Ֆրանցիսկոսն ասել է, որ ոչինչ չի կարող արդարացնել քիմիական զենքի կիրառումը և բանակցությունների կոչ է արել։

«Չկա լավ կամ վատ պատերազմ, և ոչինչ չի կարող արդարացնել գործիքները, որոնք ոչնչացնում են անպաշտպան մարդկանց ու բնակչությանը։ Եկե՛ք աղոթենք, որ պատասխանատու առաջնորդներն ու հրամանատարներն այլ ուղի ընտրեն։ Միայն բանակցությունները կարող են խաղաղության հանգեցնել»,-ասել է Հռոմի պապը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները