Մեյը խորհրդարանին կբացատրի, որ հարվածելու որոշումը կայացրել է՝ ազգային շահերից ելնելով

09:13   16 Ապրիլ 2018    722

Ապրիլի 16-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում ելույթ կունենա, որպեսզի պատասխանի խորհրդարանականների քննադատությանը՝ Սիրիայի հարվածին բրիտանացի զինծառայողների մասնակցության հետ կապված։

Միջոցառումը ծրագրված է այն պատճառով, որ Մեյլը հրաժարվել է խորհրդարանի նիստ գումարել, որպեսզի քննարկի Սիրիայի հարվածին պետության մասնակցությունն ու դրա համար պատգամավորների հավանությունը ստանա։

Պարբերականը գրում է, որ Մեյը կհենվի Մեծ Բրիտանիայի ազգային շահերի վրա։ Մասնավորապես Թերեզա Մեյը կբացատրի, որ Սիրիային հարվածը միջազգային աջակցություն է ստացել և կոչված է կանխելու քիմիական զենքի հետագա օգտագործումը։

Ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի 3 օբյեկտի են հարվածել՝ ի պատասխան Արևելյան Ղուտա նահանգի Դումա քաղաքում քիմիական զենք կիրառելուն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա   Մեյ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները