Թրամփը պնդել է Սիրիայում հարվածել ռուսական և իրանական թիրախներին

09:17   16 Ապրիլ 2018    565

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «WSJ»-ին, ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը նախագահ Դոնալդ Թրամփին Սիրիայում թիրախներին հարվածելու 3 տարբերակ է ներկայացրել։

1․Հարված միայն այն օբյեկտներին, որոնք հետախուզության տվյալներով, քիմիական զենքի հետ կապ ունեն,

2․կոմբինացված հարված ոչ միայն քիմիական զենքի հետ կապ ունեցող օբյեկտներին, այլև գիտահետազոտական կենտրոններին, որոնք այդպիսի զենք են մշակում և ռազմական հրամանատարության շտաբներին,

3․հարված ոչ միայն նշված թիրախներին, այլև Սիրիայում ռուսական ՀՕՊ-ին, որպեսզի խաթարեն Ասադի ռեժիմի պաշտպանությունը՝ առանց սիրիական ռեժիմի «քաղաքական մեխանիզմներին դիպչելու»։

Թրամփը կողմ էր երրորդ տարբերակին և պնդել է, որպեսզի հարվածներ հասցվեն ոչ միայն ռուսական, այլև իրանական թիրախներին։ Սակայն Մեթիսը կողմ է եղել տվյալ փուլում երկրորդ տարբերակը կիրառելուն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները