Իտալիայում տան գնորդները բազմոցին գտել են մեկ տարի առաջ մահացած տանտիրոջ դին

09:36   16 Ապրիլ 2018    759

Իտալիայի հյուսիսում տան գնորդները, որոնք եկել էին նայելու աճուրդի հանված անշարժ գույքը, հայտնաբերել են նախկին տանտիրոջ դին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վիչենցայից ոչ հեռու գտնվող Վալլե-դել-Պազուբիո քաղաքում գտնվող տունը վաճառքի էր հանվել հիփոթեքի եւ կոմունալ ծառայությունների վճարների չմուծման պատճառով։

Աճուրդը պետք է կայանար ապրիլի 24-ին, իսկ արժեքը մեկնարկում էր 27 հազար եվրոյից։

Պոտենցիալ գնորդներից մեկը դատական մարմինների ներկայացուցիչների հետ եկել է տունը դիտելու եւ ներսում հյատնաբերել են շուրջ մեկ տարի առաջ մահացած նախկին տանտիրոջ դին։ մահացածը 42-ամյա Վալտեր դալ-Ձոտտոյին, որը միայնակ եւ քիչ շփվող մարդ է եղել։

Նա հայր ու եղբայր ուներ հարեւան քաղաքում, բայց նրանց հետ կապ չի պահել։ Նա զրկվել էր աշխատանքից եւ դադարել վճարել տան հիփոթեքը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները