Սիրիային կրկնակի հարվածը միջազգային հարաբերություններում քաոսի կհանգեցնի․ Պուտին

09:51   16 Ապրիլ 2018    632

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հեռախոսազրույց է անցկացրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կողմերը քննարկել են Սիրիայում ԱՄՆ ավիահարվածներից հետո ծավալված դրությունը։ Պուտինը և Ռուհանին կարծում են, որ այդ միջադեպը լրջորեն կվնասի Սիրիայում քաղաքական կարգավորման հեռանկարներին։

ՌԴ նախագահը հայտարարել է, որ եթե Արևմուտքի նման գործողությունները շարունակվեն, անխուսափելիորեն միջազգային հարաբերություններում քաոսի կհանգեցնեն։

Նախագահները քննարկել են նաև իրենց երկրների միջև համագործակցությունը։ Կողմերը շահագրգռված են ռուս-իրանական համագործակցության հարցում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Սիրիա   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները