ԱՄՆ-ում կտրականապես դեմ են հանդես եկել Ասադին

10:04   16 Ապրիլ 2018    611

Վաշինգտոնը մտադիր չէ Դամասկոսի հետ բանակցություններ վարել, քանի որ ամերիկացիները Սիրիայի իշխանություններին դրան արժանի չեն համարում։

Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է կարգավորման վերաբերյալ բանակցություններ վարել այդ երկրի, սակայն ոչ սիրիական իշխանությունների հետ։

«Տվյալ պահին մենք Սիրիայի հետ անմիջական բանակցություններ չենք ցանկանում։ Նրանք արժանի չեն Միացյալ Նահանգների հետ բանակցությունների։ Նրանք միայն տանջում են իրենց ժողովրդին և ոչնչացնում են իրենց հայրենիքը»,-ասել է Հեյլին։

Ամերիկացի դիվանագետը հիշեցրել է նաև, որ ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրաժարվել է բանակցությունների սեղանի շուրջ նստել։ Ուստի Հեյլին Ռուսաստանին կոչ է արել ազդել Դամասկոսի վրա՝ լարվածության թուլացման համար։

Նիքի Հեյլին ասել է, որ երբ ամերիկացիները կատարեն այդ երկրում իրենց առջև դրված բոլոր խնդիրները, ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Սիրիայից։

Դիվանագետը նաև հաստատել է, որ ԱՄՆ-ն Սիրիայում քիմիական հարձակման պատճառով մտադիր է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Սիրիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները