ԱՄՆ-ն նախկինի պես պատրաստվում է հնարավորինս շուտ Սիրիայից դուրս բերել իր զորքերը

10:24   16 Ապրիլ 2018    713

ԱՄՆ-ն նախկինի պես պատրաստվում է հնարավորինս շուտ իր զինվորականներին վերադարձնել Սիրիայի տարածքից, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«ԱՄՆ առաքելության խնդիրները մնում են անփոփոխ. նախագահը հստակ հասկացրել է, որ ցանկանում է, որ ամերիկյան զորքերը հնարավորինս շուտ տուն վերադառնան:

Մենք վճռական ենք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը լիովին հաղթելու և դրա վերածնունդը կանխող պայմաններ ստեղծելու հարցում»,-ասել է Սանդերսը:

Ինչպես նշում է rferl.org, Սանդերսի խոսքով՝ ամերիկյան կողմը հույս ունի, որ դաշնակիցներն ու գործընկերները Սիրիայում անվտանգության ապահովման հարցում իրենց վրա կվերցնեն թե՛ ռազմական, թե՛ ֆինանսական պատասխանատվությունը:

Մինչդեռ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին նախօրեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն զորքերը Սիրիայից դուրս կբերի միայն իր նպատակներին հասնելուց հետո: Պաշտոնյան ընդգծել է, որ Միացյալ Նահանգները զորքերը դուրս չի բերի Սիրիայից, քանի դեռ չի հասել իր նպատակների իրականացմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մակրոն   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները