Մենք ենք Թրամփին համոզել ամերիկյան զորքերը դուրս չբերել Սիրիայից․ Մակրոն

10:33   16 Ապրիլ 2018    541

Ֆրանսիային հաջողվել է համոզել ԱՄՆ-ին շարունակել Սիրիայում ռազմական գործողությունը։

Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ֆրանսիան պատերազմ չի հայտարարել Ասադի ռեժիմին»,-հայտարարել է նա։

Նա նաև նշել է հարվածների օրինական լինելը՝ սիրիական քիմիական զենքի մշակման ու արտադրության օբյեկտների դեմ ուղղված գործողությունը ռազմական ձեռքբերում համարելով։

Մակրոնը հայտարարել է, որ իրեն հաջողվել է համոզել ԱՄՆ նախագահին շարունակել զբաղվել Սիրիայի հակամարտությամբ։

«Տասը օր առաջ նախագահ Թրամփն ասաց, որ ԱՄՆ-ն պետք է դուրս գա Սիրիայից։ Մենք համոզեցինք նրան, որ մնալ է պետք»,-ասել է Ֆրանսիայի նախագահը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները