Թրամփին զայրացրել է փաստը, որ Փարիզն ու Բեռլինը ավելի քիչ ՌԴ դիվանագետների են արտաքսել

10:47   16 Ապրիլ 2018    543

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Washington Post»-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կատաղել է»՝ իմանալով, որ Ֆրանսիան, Գերմանիան և եվրոպական մյուս երկրները ավելի քիչ թվով ռուս դիվանագետների են արտաքսել, քան Միացյալ Նահանգները։

Պարբերականի տվյալներով՝ Թրամփն իր վարչակազմի աշխատակիցներին բացատրել է, որ արտաքսված դիվանագետների թվով ԱՄՆ-ն «կհամապատասխանի եվրոպացի գործընկերներին»։ Այդ պատճառով ԱՄՆ առաջնորդը սկսել է զայրացած բղավել՝ իմանալով, որ Ֆրանսիան և Գերմանիան ավելի քիչ թվով ՌԴ դիվանագետների են արտաքսել, քան գրված էր պարբերականներում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները