Արաբական 22 երկրներ Ասադի ռեժիմին քիմիական զենք կիրառելու մեջ են մեղադրել

11:01   16 Ապրիլ 2018    684

Արաբական պետությունների լիգան, որում 22 երկիր է ներառված, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Քաթարը, դատապարտել է Դումա բնակավայրում Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառումը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել էլ Ջուբեյրը՝ ամփոփելով Դահրայում տեղի ունեցած կազմակերպության գագաթնաժողովը։

«ԱՊԼ գագաթնաժողովը խստորեն դատապարտել է Սիրիայի իշխանությունների կողմից սիրիացի ժողովրդի դեմ քիմիական զենքի կիրառումը»,-նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ ԱՊԼ-ն կոչ է անում միջազգային հետաքննություն սկսել Սիրիայում՝ քիմիական հարձակումների հետ կապված։ Կազմակերպությունը նաև պնդում է սիրիական ճգնաժամի քաղաքական լուծում գտնել։

Սաուդյան Արաբիան, Քաթարը և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մյուս անդամ երկրներն աջակցել են սիրիական բանակի օբյեկտներին արևմտյան դաշինքի հասցրած հարվածին։ Դեմ են հանդես եկել Իրաքը, Լիբանանն ու Ալժիրը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄԷ   Ասադ  


Վերնագիրի այլ պիտակները