«ՌուսԱլ»-ի բաժնետոմսերը Հոնկոնգում ևս ավելի քան 20 տոկոս անկում են արձանագրել

11:35   16 Ապրիլ 2018    622

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին, «ՌուսԱլ»-ի բաժնետոմսերն ապրիլի 16-ին ավելի քան 20 տոկոսով եւ ապրիլի սկզբի համեմատությամբ 64 տոկոսով ընկել են՝ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների սպասումների ֆոնին, որոնք կարող են հայտարարվել արդեն ապրիլի 16-ին:

Հոնկոնգի ֆոնդային սակարանի տվյալների համաձայն՝ Երեւանի ժամանակով 8:45-ին ընկերության արժեթղթերը նվազել են 22,5 տոկոսով՝ մինչեւ 1,580 հոնկոնգյան դոլար:

Մեկ շաբաթ առաջ, երբ «ՌուսԱլ»-ը մցտվեց Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության «սեւ ցուցակ», ընկերության բաժնետոմսերը վաճառվում էին շուրջ 4,65 հոնկոնգյան դոլարով: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ապրիլի 15-ին հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ հայտարարելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին՝ կապված Սիրիայում կատարված քիմիական գրոհի հետ: Պատժամիջոցները կարող են վերաբերել այն ընկերություններին, որոնք աշխատել են Սիրիայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌուսԱլ  


Վերնագիրի այլ պիտակները